Մեծ Պահքի առաջին շաբաթվա չորեքշաբթի օրը կկատարվի «Մեղաւորներին ապաշխարութեան կանչելու կանոն»-ը:
Կանոնը ներառում է ապաշխարության եւ գովաբանական սաղմոսներ: Քահանան, հավատացյալների հետ, ծնկաչոք աղոթում ու խնդրում է Տիրոջը, Իր բազում մարդասիրության գթությամբ արձակել ապաշխարողներին մեղքերի կապանքներից եւ արժանացնել սրբերի հետ հասնելու Երկնքի Արքայություն: Ապաշխարության կանոնի սաղմոսները, աղոթքները, քարոզները, մաղթանքներն ուղղված են պահեցողության ճանապարհն Աստծո օրհնությամբ ու ողորմությամբ անցնելու:
Ստորեւ ներկայացնում ենք ԱՀԹ եկեղեցիներում «Մեղավորներին ապաշխարության կանչելու կանոն»-ի անցկացման ժամանակացույցը.
💜 Փետրվարի 17
Նոր Նորքի Սուրբ Աստվածածին եկեղեցի – ժամը՝ 10:00 եւ 17:00-ին
Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցի – ժամը՝ 18:30-ին (նաեւ չորեքշաբթի է կատարվելու, ժամը՝ 10:00-ին)
💜 Փետրվարի 18
ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի – ժամը՝ 17:00-ին
Սուրբ Երրորդություն եկեղեցի – ժամը՝ 09:00-ին
Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցի – ժամը՝ 09:00-ին
Նորագավիթի Սուրբ Գեւորգ եկեղեցի – ժամը՝ 10:30-ին
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի – ժամը՝ 09:00-ին
Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցի – ժամը՝ 10:00-ին
Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի – ժամը՝ 09:00-ին
Շենգավիթի Սրբոց Առաքելոց եկեղեցի – ժամը՝ 10:00-ին
Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի – ժամը՝ 10:00-ին
Սուրբ Աննա եւ Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիներ – ժամը՝ 10:00-ին
Նորք-Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցի – ժամը՝ 09:30-ին
Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցի – ժամը՝ 09:00-ին
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի – ժամը՝ 09:00-ին
Ներքին Չարբախ Սուրբ Խաչ եկեղեցի – ժամը՝ 10:00-ին (նաեւ երեքշաբթի է կատարվելու, ժամը՝ 18:30-ին)
💜 Փետրվարի 20
Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցի – ժամը՝ 19:00-ին