Իշխանությունների ֆանտազիան ոչ ոք չունի․ Ղազինյանը՝ ներդրումներր ներդնելու ՀԾԿՀ հայտարարության մասին

Իշխանությունների ֆանտազիան ոչ ոք չունի․ կարող է մի պահ գա՝ ասեն մի բան էլ դուք պետք է գումար տաք, հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

Նա այսպես է արձագանքել Հանրայն ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հայտարարությունն այն մասին, որ 2026 թվականի ներդրումները կիրականացվեն նախորդ տարիներին կատարված ներդրումներից ստացված շահույթի հաշվին։

«Ժամանակին ասում էին ներդրումները քիչ չեն կատարել, ուռճացված է կատարվել և այլն, փառք Աստծո, որ հասկացան որ սխալ են պետք չի այդ խոսույթով առաջ գնալ։ Չեմ ուզում ինքնագովեստ հնչի մեր թիմի, մեր ընկերության հետ կապված, բարձր մենեջմենտից ներքև հիմնականոիմ նույն մարդիկ են»,- շեշտեց Ղազինյանը։

Ղազինյանի խոսքով՝ իշխանությունները կրկնում են, որ իրենք արյդունավետ չեն աշխատել այն դեպքում, երբ իրենց կառավարման օրոք ավելացել են վթարները։

«Այն ժամանակ մենք էինք, հիմա իրենք են, թող մեր ժողովուրդը գնահատի էֆեկտիվությունը և հասկանա, վթարների աճը, որ նաև վիզուալ երևում է մեր բոլորի մաշկի վրա։ Եթե էֆեկտիվը սա է, ի՞նչ ասեմ, նշանակում է՝ «էֆեկտիվ են»։ Եվ ամենակարևորը, պետական կառավարման մարմինները, այսինքն իշխանությունը, իրավունք չունեն անել արտահայտություններ եւ կատարել գործողություններ, որի արդյունքում պետությունն է վնասվում պետական իմիջը»,- շեշտել է նա։

Իշխանությունները ՀԷՑ-ը վերահսկողության տակ վերցնելու գործընթաց էին նախաձեռնել, երբ ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը եկեղեցուն աջակցելուց հետո կալանավորվել էր։ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը հուլիսի 22-ին որոշում էր ընդունել, որը ՀՀ կառավարությանը պարտավորեցնում է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։ 2025 թվականի օգոստոսի 4-ին արբիտրաժը հաստատել էր ընկերության բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը։ ՀԾԿՀ-ն նոյեմբերի 17-ին որոշում էր կայացրել դադարեցնել «Տաշիր կապիտալին» պատկանող ՀԷՑ-ի լիցենզիան։

Leave a Comment