Զելենսկին կոշտ հայտարարություն է արել Ռուսաստանի հետ բանակցություններից առաջ


Միջազգային


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ դիվանագիտությունն ավելի արդյունավետ կլինի, երբ այն համատեղվի ուժի հետ։

Նա այս հայտարարությունն արել է Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև Ժնևում այսօր և վաղը նախատեսված եռակողմ բանակցություններից առաջ։

«Մեր դիվանագիտությունն ավելի արդյունավետ կլինի, եթե լինի արդարություն և ուժ։ Ռուսաստանի վրա ճնշման ուժը պատժամիջոցներն են, ուկրաինական բանակին և մեր օդային պաշտպանությանը մշտական ​​և արագ աջակցությունը», – գրել է քաղաքական գործիչը՝ դիմելով իր արևմտյան գործընկերներին։


Leave a Comment