Իրանը կարող է ամենակարճ ժամկետում փակել Հորմուզի նեղուցը. ԻՀՊԿ հրամանատար

Թեհրանը անհրաժեշտության դեպքում կարող է ամենակարճ ժամկետում փակել Հորմուզի նեղուցը, հայտարարել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիրեզա Թանգսիրին, փոխանցել է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։

«Եթե Հորմուզի նեղուցը փակելու պատրվակ առաջանա, մեր զինված ուժերը այդ գործողությունը կիրականացնեն ամենակարճ ժամկետում»,- ասել է նա։

Fars գործակալության տվյալներով՝ այսօր մի քանի ժամով մասամբ կփակվի նեղուցի մի հատվածը՝ ռազմածովային զորավարժությունների պատճառով։

Այսօր Ժնևում միջուկային դոսյեի շուրջ տեղի է ունեցել իրանա-ամերիկյան բանակցությունների երկրորդ փուլը: Քննարկվել են նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման մանրամասները:

Leave a Comment