Դատարանը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն պարտավորեցրել է ապահովել կարգալույծ քահանա Արամայիս Թախմազյանի (նախկինում Տեր Թադե-խմբ․) պաշտոնավարումը Թալինի տարածաշրջանի հոգևոր հովվի պաշտոնում, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Դատարանը միևնույն ժամանակ մերժել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի կողմից Թախմազյանին կարգալույծ հռչակելու որոշումն անվավեր ճանաչելու պահանջը։
Հովհաննավանքի նախկին հոգևոր հովիվ Ստեփան Ասատրյանը (նախկինում Տեր Արամ-խմբ․) նույնպես դիմել էր դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն կարգալույծ անելու ոորոշումը, վերականգնել հոգևոր հովիվի կարգավիճակը։ Դատարանն Ասատրյանի հայցադիմումը հետ է վերադարձրել՝ նշելով, որ հայցադիմումում թույլ են տրվել խախտումներ, որոնք նա կարող է վերացվնել և եռօրյա ժամկետում կրկին ներայացնել դատարան։
Ասատրյանը և Թամրազյանը 2025-ին միացել էին կաթողիկոսի և եկեղեցու դեմ գործընթացներին, ինչից հետո Վեհափառի կողմից կարգալույծ էին հռչակվել։ Նրանք, սակայն, չեն ընդունում իրենց ներկայիս կարգավիճակը՝ շարունակելով ծեսեր մատուցել, որոնց երբեմն ներկա է գտնվում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ամիսներ է՝ պահանջում է կաթողիկոսի հրաժարականը՝ պնդելով, որ նա զավակ ունի և խախտել է կուսակրոնության ուխտը։
Փաշինյանի հետ հանդիպումից հետո 10 հոգևորական, որոնց թվում էր նաև Մասյացոտնի թեմի արդեն նախկին առաջնորդ, կարգալույծ հռչակված Արման (Գևորգ) Սարոյանը, կոչ էին արել կաթողիկոսին «հանգստյան կոչվել» և նոր ընտրություններ կազմակերպել: Դատարանը Սարոյանին վերականգնել էր Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում մինչև վերջնական դատական ակտը։
ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել կաթողիկոսի նկատմամբ՝ Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով և արգելել Վեհափառի ելքը Հայաստանից։
Կարդացեք նաև՝
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
Նախկին հոգևորականների «արարողությունները» վավերական չեն․ Արագածոտնի թեմ
