«ՀԷՑ-ի անունից հայցեր են տրվում, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը գնում այդ հայցերը հետ է վերցնում, հասկանո՞ւմ եք աբսուրդը, չունի դրա իրավունքը։ Մենք հստակ տեղեկություններ ունենք, որ էլեկտրաէներգետիկ համակարգում վթարների թիվն աճել է 40%-ով այն բանից հետո, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումն անցավ իշխանություններին, թեև վերջիններս փորձում են թաքցնել այդ թվերը և հայտարարում են, որ աճ չկա»,- այս մասին հավիրված մամուլի ասուլիսում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։