«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն վճռական է տրամադրված Չեմպիոնների լիգայի խաղարկությունից Մադրիդի «Ռեալին» դուրս թողնելու հարցում։ Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի անցումային փլեյ-օֆֆում Ժոզեի և մադրիդյան ակումբի ճակատագրերը կրկին կխաչվեն։
«Ես շատ կցանկանայի պայքարից դուրս թողնել «Ռեալին», սակայն դրանից հետո տեսնել, թե ինչպես է Արբելոան հաղթում Իսպանիայի առաջնությունում և հասնում ավելիին։ Նա հիանալի անձնավորություն է և արժանի է դրան», – ասել է Մոուրինյուն։
Հիշեցնենք, որ թիմերը վերջերս արդեն մրցել են միմյանց դեմ. հունվարի վերջին «Բենֆիկան» սեփական հարկի տակ տպավորիչ հաղթանակ էր տարել «Ռեալի» նկատմամբ՝ 4-2 հաշվով, ինչն էլ պորտուգալական թիմին թույլ էր տվել դուրս գալ անցումային փլեյ-օֆֆ։