Փոխվարչապետն ու ԵՄ պաշտոնյան քննարկել են գործակցությունը Կոսի այցին և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ

Փոխվարչապետն ու ԵՄ պաշտոնյան քննարկել են գործակցությունը  Կոսի այցին և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ

17 փետրվարի 2026 – 16:11 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանը պայմանավորվել են շարունակել աշխատանքները համագործակցության ուղղությամբ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի այցին և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացմանն առնչվող հարցեր, և առանձնակի ընդգծվել է ՀԸԳՀ լիարժեք կիրարկման կարևորությունը։

Մհեր Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային կապակցվածության ծրագրերի վերաբերյալ՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Զրուցակիցները քննարկել են նաև Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում համատեղ իրականացված աշխատանքները։

Հայաստան-ԵՄ գագաթաժողովը նախատեսված է 2026-ի մայիսին Երևանում:

Leave a Comment