ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Հռոմում՝ Կենսաբազմազանության կոնվենցիայի SBI-6 հանդիպման շրջանակում, հանդիպում-քննարկում եմ ունեցել ՄԱԿ Կենսաբազմազանության կոնվենցիայի (CBD) գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերի հետ։
Քննարկման առանցքում եղել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները, առաջիկա փուլում սպասվող հիմնական ուղղությունները և ընթացիկ առաջնահերթությունները՝ կապելով դրանք Կունմին–Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (GBF) նպատակների իրականացման հետ։
Ընդգծել ենք՝
միջազգային գործընկերների հետ համակարգված համագործակցության կարևորությունը,
կենսաբազմազանության պահպանության ու կայուն օգտագործման ուղղությամբ գործնական քայլերի արագացումը,
ինչպես նաև ազգային և տարածաշրջանային նախաձեռնությունների արդյունավետ համադրումը՝ COP17-ին առավել արդյունքակենտրոն մոտեցում ապահովելու համար։
Շնորհակալ եմ տիկին Շոմեյքերին՝ կառուցողական երկխոսության և շարունակական աջակցությանը պատրաստակամության համար»։