Այսօր առավոտյան 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկյան քաղաքացիական իրավունքների շարժման խոշոր գործիչ Ջեսի Ջեքսոնը։ Ընտանիքի հայտարարության համաձայն՝ նա մահացել է խաղաղ, հարազատների շրջապատում։
Ջեքսոնը 1960-ականներին դարձել է Մարտին Լյութեր Քինգի ամենամոտ գործընկերներից մեկը և 1968 թ. Մեմֆիսում անձամբ ներկա է եղել նրա սպանության ողբերգական պահին։
Հետագայում հիմնել է «Operation PUSH» և «National Rainbow Coalition» կազմակերպությունները, որոնք աջակցել են ճնշված ու անտեսված մարդկանց և քաղաքացիներին։ Ջեքսոնը կարիերա կառուցեց աֆրոամերիկացիների կյանքը քաղաքականապես կազմակերպելու և բարելավելու ուղղությամբ։
Հայտնի է եղել որպես առաջին աֆրոամերիկացին, ով ակտիվիզմից անցում է կատարել խոշոր կուսակցության նախագահական քաղաքականության։
1984 և 1988թթ. Ջեքսոնը մասնակցել է Դեմոկրատական կուսակցության նախագահական ընտրություններին։ Հաղորդվում է, որ Ջեքսոնը իր գորխունեությմաբ ճանապարհ է հարթել Բարաք Օբամայի ու Քամալա Հարիսի համար։
