Բանակցությունների արդյունքի մասին նախապես խոսելն անիմաստ է․ Խամենեի

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կոչ է արել չկանխատեսել Թեհրանի և Վաշինգտոնի միջուկային բանակցությունների արդյունքը։

«Բանակցությունների արդյունքի մասին նախապես խոսելն անիմաստ է։ Ինչո՞ւ եք արդյունքը սահմանում որպես մի բան, որի համար մենք անպայման պետք է համաձայնության գանք։ Դա հիմարություն է», – ասել է Խամենեին։

Այժմ Ժնևում բանակցություններ են ընթանում Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ Օմանի միջնորդությամբ։ Կողմերը փորձում են համաձայնության գալ իրանական միջուկային հարցի շուրջ. Թեհրանը պահանջում է պատժամիջոցների վերացում՝ իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը երաշխավորելու պատրաստակամության դիմաց, մինչդեռ Միացյալ Նահանգները ցանկանում է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։

 

Leave a Comment