Դավիթ Զարգարյանը՝ MMA երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն

17 Փետրվարի 2026, 13:55

Ավստրիան ներկայացնող Դավիթ Զարգարյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական MMA առաջնության չեմպիոն 97 կգ-ից բարձր քաշային կարգում։

Եզրափակիչ մենամարտում Զարգարյանն արդեն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Սերբիան ներկայացնող մրցակցին՝ ապահովելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Leave a Comment