
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը այսօր դուրս է գրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից, որտեղ նա երկրորդ անգամ վիրահատվել էր։ Հարցին՝ ինչպե՞ս է իրեն զգում, նա պատասխանել է. «Հոյակապ։ Լավ է, ամեն ինչ լավ է»։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն օրերս բավարարեց Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը փոփոխելու վերաբերյալ։ Դատավորը հայտարարել էր, որ Սրբազանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք, բացակայության արգելք։
Այդ ընթացքում Սրբազանը վիրահատության էր ենթարկվել և վերականգնողական փուլ էր անցնում Իզմիրլյան ԲԿ-ում։