Լեհաստանը ռեպարացիաների պահանջը տարածում է Գերմանիայից բացի նաև Ռուսաստանի վրա



Լեհաստանը հայց է նախապատրաստում ընդդեմ Ռուսաստանի՝ Սառը պատերազմի ժամանակաշրջանում իրականացված ոճրագործությունների համար ռեպարացիաներ (փոխհատուցում) ստանալու նպատակով, գրում է Financial Times-ը:



Խոսքը վերաբերում է այն վնասին, որը երկիրը, իբր, կրել է Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության ժամանակաշրջանում, երբ հանդիսանում էր ԽՍՀՄ դաշնակիցը:


Մոսկվայի պատմական հանցագործությունները հետաքննելու հանձնարարականը տվել է վարչապետ Տուսկը: 


Նշվում է, որ այդ գործով կզբաղվի շուրջ տասը պատմաբաններից և հետազոտողներից կազմված թիմը:

Ռուսաստանի դեմ հայցը համահունչ է Գերմանիայից պահանջվող 1,3 տրիլիոն եվրոյի փոխհատուցմանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի հանցագործությունների համար:

Թե որքան գումար կպահանջեն Մոսկվայից, դեռևս վաղ է ասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment