Ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն և ռեկորդակիր Յուտա Լեերդամը սպորտային ասպարեզում գրանցած հաջողությունները վերածում է ֆինանսական տպավորիչ ձեռքբերումների։ Հոլանդացի չմշկասահորդուհին, ով նաև հայտնի բռնցքամարտիկ Ջեյք Փոլի հարսնացուն է, 1000 մետր մրցատարածությունում ոսկե մեդալ նվաճելուց հետո հայտնվել է համաշխարհային բրենդների ուշադրության կենտրոնում։
Nike-ի մարզահագուստով (ներքնազգեստ) նրա հաղթական լուսանկարը, որը տարածվել է հարյուր միլիոնավոր հետևորդների շրջանում, ըստ փորձագետների՝ մարզուհուն կարող է բերել ավելի քան 1 միլիոն դոլարի եկամուտ։
Մարքեթինգային մասնագետների հաշվարկներով՝ Լեերդամը միայն մեկ հովանավորչական հրապարակման համար կարող է վաստակել շուրջ 62,000 եվրո։ Նրա հաղթանակի էմոցիոնալ պահերն այնքան վարակիչ էին, որ նույնիսկ կոսմետիկայի բրենդներն են օգտագործել մարզուհու «ուրախության արցունքները»՝ գովազդելով ջրակայուն դիմահարդարման միջոցներ։
Չնայած որակավորման փուլում ունեցած նախնական դժվարություններին՝ Յուտան կարողացել է ապացուցել իր բարձր կարգը՝ արժանանալով ոչ միայն մեդալների, այլև ուշադրության համաշխարհային հանրության շրջանում։
