Մոսկվայում ադրբեջանցի գործարար ամուսինները պատուհանից ընկել են

Մոսկվայում ադրբեջանցի գործարար ամուսինները պատուհանից ընկել են

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Նոր Մոսկվայի «Սալարյևո պարկ» բնակելի համալիրի տարածքում ադրբեջանցի ամուսինները ընկել են իրենց բնակարանի պատուհանից։ Իրավապահները դեպքի պատճառներիի մասին դեռևս մանրամասներ չեն հաղորդել։

Իրավապահ մարմինների աղբյուրը հաստատել է միջադեպը։ Մահվան պահին բնակարանում է եղել նրանց հինգամյա երեխան։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մահացածները Ադրբեջանի բնիկներ են եղել։ Բնակարանում գտնվող երեխան ժամանակավորապես անցել է իրավապահ մարմինների հսկողության տակ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment