Aurora News | Թրամփը նշել է` ինչ պետք է անի Ուկրաինան այս պահին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի համար կարևոր է հնարավորինս արագ միանալ բանակցային գործընթացին։ Այս մասին փոխանցում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:

Նրա խոսքով՝ Կիևը պետք է ակտիվ մասնակցություն ունենա սպասվող բանակցություններին և ձգտի շուտափույթ համաձայնության հասնել Ռուսաստանի հետ։

«Ուկրաինայի համար ավելի լավ կլինի որքան հնարավոր է շուտ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Ահա թե ինչ եմ ասում։ Մենք ուզում ենք, որ նրանք դա անեն», – ընդգծել է Թրամփը։

Թրամփը նշել է, որ առաջիկա բանակցությունները Ժնևում ունեն մեծ նշանակություն և վստահություն է հայտնել, որ գործընթացը բարդ չի լինի՝ դրանք անվանելով «լավ և հեշտ բանակցություններ»։

Leave a Comment