Կանխվել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ օրերս ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցակետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության «Գոգավան» մաքսային անցման կետ է ժամանել թեթև մարդատար տրանսպորտային միջոց, որը ՀՀ-ից պետք է շարժվեր դեպի Վրաստան:  

Մեքենան ենթարկվել է մաքսային  զննության: Տրանսպորտային միջոցի սրահի  հետնամասի աջ և ձախ կողմերում գտնվող բաժակների համար նախատեսված պլաստմասե հարմարանքներն ապամոնտաժելուց հետո հանտնաբերվել են մաքսային  հսկողությունից թաքցված ապրանքներ` ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդեր:

«Արտահանման նպատակով թաքցված զարդերի ընդհանուր քաշը կազմել է 3 կգ 319  գրամ, որից 540 գրամը` ոսկենման մետաղից  են եղել, իսկ  2779 գրամը` սպիտակ ոսկուն  կամ արծաթին նմանվող մետաղից։ 

Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն»,- նշվում է հաղորդագրությունում։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment