17 փետրվարի 2026 – 10:36 AMT
PanARMENIAN.Net – Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին զույգը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը:
Ազատ ծրագրում նրանց կատարումն ուղեկցվել է «Միլիոնատերը ետնախորշից» հայտնի ֆիլմի երաժշտությամբ։ Նրանք վաստակել են 180.66 միավոր։
Առաջին անգամ է, որ Օլիմպիական խաղերում ՀՀ-ն ներկայացնում է սպորտային զույգ:
Փետրվարի 15-ին սպորտային պարերի կարճ ծրագրում զույգը հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո:
Ակոպովա–Ռախմանին զույգը հանդես է եկել «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո, չնայած Բաքվի բողոքներին, սակայն անվանումը չի նշվել՝ հայտարարվել է միայն հեղինակ Արա Գևորգյանի անունը: