Ազգային ժողովի ընտրություններին միասնական դաշինքով հանդես գալու վերաբերյալ բանակցություններ են սկսվել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի և «Առաջարկ Հայաստանին» նախագիծն առաջնորդ, ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Մայր Հայաստան» կուսակցության փետրվարի 15-ին կայացած համագումարում քաղաքական ուժի նախագահ Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու են «Առաջ Հայաստանի» հետ։ Նա հավելել էր, որ «Մայր Հայաստանն» իր գաղափարներով հարստացնելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը՝ դառնալով համահեղինակ:
Նույն պլատֆորմով հանդես գալու մասին հայտարարել էր նաև «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը:
«Բարգավաճ Հայաստանի» նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 2025 թվականին հանդես է եկել «Առաջարկ Հայաստանին» ծրագրով և հայտարարել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Ծառուկյանը տեղեկացրել էր, որ դաշինքն ունի վարչապետի երեք թեկնածու:
