Կրակոցներ հոկեյի խաղի ժամանակ. սպանվել է երեք մարդ

Կրակոցներ հոկեյի խաղի ժամանակ. սպանվել է երեք մարդ

Ռոդ Այլենդում երիտասարդական հոկեյի խաղի ժամանակ երեք մարդ է սպանվել, այդ թվում՝ կասկածյալը, հայտնել են իշխանությունները։

Եւս երեք տուժած ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Կասկածյալը մահացել է հրազենից ինքն իրեն կրակելով։

«Թվում է, թե սա թիրախային դեպք է եղել, հնարավոր է՝ ընտանեկան վեճ», – հայտնել են ոստիկանությունից

Կասկածյալի ինքնությունը կամ զոհվածների տարիքը չեն հրապարակվել, սակայն նշվել է, որ զոհվածները չափահասներ են եղել։ Ոստիկանները փորձում են պարզել դեպքի հանգամանքները։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment