Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Հորմուզի նեղուցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել երկրի հարավային ափերի մոտ, հայտնում է Press TV-ն։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» անվամբ մարտական ​​կրակով զորավարժությունները նպատակ ունեն ստուգել ԻՀՊԿ օպերատիվ ստորաբաժանումների մարտական ​​պատրաստվածությունը և վերլուծել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում «անվտանգության հնարավոր սպառնալիքների և ռազմական գործողությունների» աջակցության ծրագրերն ու սցենարները։

Զորավարժություններն անցկացվում են ԻՀՊԿ հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Պակպուրի «անմիջական հսկողության ներքո»։

Զորավարժություններն սկսվել էին Իրանի շուրջ լարվածության աճի և տարածաշրջանում ԱՄՆ ուժերի կենտրոնացման ֆոնին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Մերձավոր Արևելք երկրորդ ամերիկյան ավիակիր ուղարկելու մասին։

Leave a Comment