Կիևը պատժամիջոցներ է սահմանել 10 ռուս մարզիկի՝ այդ թվում Յանա Եգորյանի նկատմամբ

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել 10 ռուս մարզիկների՝ այդ թվում սուսերամարտիկ, Օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանի նկատմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու էջին։

Նշվում է, որ պատժամիջոցների փաթեթը «կազմվել է ուկրաինացի սկլետոն մրցարշավորդ և Ուկրաինայի ազգային օլիմպիական հավաքականի անդամ Վլադիսլավ Գերասկևիչի կողմից պատրաստված միջնորդագրի հիման վրա»։ Ցուցակում Եգորյանից բացի ներառված են Արկադի Դվորկովիչի, Վլադիսլավ Լարինի, Անգելինա Մելնիկովայի, Մադինա Թայմազովայի, Մաքսիմ Խրամցովի, Եվգենի Բայդուսովի, Իմամ Գանիշովի, Սվետլանա Գոմբոևայի և Ֆեդոր Չուդինովի անունները։

Գերասկևիչը որակազրկվել էր օլիմպիական մրցաշարից՝ մահացած ուկրաինացի մարզիկների պատկերներով սաղավարտ կրելու արգելքը խախտելու համար։

Leave a Comment