Մեկ երկրից կամ տնտեսությունից կախվածությունը, հատկապես կարևորագույն մատակարարման շղթաներում, ռիսկ է ներկայացնում․ Ռուբիո



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ մեկ երկրից կամ տնտեսությունից չափազանց կախվածությունը, հատկապես կարևորագույն մատակարարման շղթաներում, ռիսկ է ներկայացնում։

Նրա խոսքով՝ ռազմավարական կարիքների մինչև 90%-ը մեկ մատակարարից կախված լինելը «ոչ մեկին օգուտ չի տալիս»։ Վաշինգտոնը աջակցում է գլոբալ մատակարարման շղթաների դիվերսիֆիկացիային և բացահայտ խոսում է դրա մասին։

Ռուբիոն ընդգծել է, որ այս դիրքորոշումը ուղղված չէ Չինաստանի դեմ, այլ արտացոլում է չափազանց կախվածությունը նվազեցնելու ընդհանուր անհրաժեշտությունը, հատկապես հաշվի առնելով տնտեսական լծակի անցյալում որպես ճնշման գործիք օգտագործումը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment