Գևորգ Պապոյանը հանդիպել է Արմավիրի մարզի բնակիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 16-ին Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի հետ մարզպետի աշխատակազմում հանդիպել է մարզի բնակիչներին։

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, լսել նրանց առաջարկներն ու դիտարկումները և ներկայացրել անհրաժեշտ պարզաբանումներ։ Բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել դրանց հետագա ընթացքը նախարարությունում։ Մասնակիցների տվյալները գրանցվել են՝ հետադարձ կապ ապահովելու և քննարկումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։

Հանդիպմանը մասնակցել են «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը, ինչպես նաև համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ։

Leave a Comment