Որտեղ են սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Որտեղ են սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու եղբայրները. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նախորդ տարի Ծափաթաղ գյուղում սահմռկեցուցիչ սպանություն էր տեղի ունեցել. հայրը խեղդամահ էր արել 3-ամյա Տիգրան Օվանեսովին։ Կատարվածը բացահայտվել էր երեխային մի քանի օր շարունակ որոնելուց հետո։ Ըստ գործի նյութեի, դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատված, որտեղ և 2025թ. նոյեմբերի 2-ին այն հայտնաբերվել է: Սպանության պատճառը եղել են կասկածները, թե 3-ամյա երեխան իր որդին չէ։

Տեղի ունեցածը մեծ աղմուկ հանեց։ Կատարվածից հետո Տիգրանի քույրը և եղբայրները տեղափոխվել էին Երեխաների պաշտպանության կենտրոն։ «Սակայն այժմ նրանք վերադարձել են տուն»,-Radar Armenia-ի հետ զրույցում ասաց Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանք հունվարի վերջ կտեղափոխվեն գյուղ։

«Վերադարձից հետո համայնքապետարանը նրանց օգնություն է տրամադրել՝ սնունդ, իսկ գումար, որը մարզպետարանն է տրամադրել»,-ասաց համայնքապետը՝ ընդգծելով՝ այսօր ևս տեսակցել է նրանց։

Համայնքապետի խոսքով՝ երեխաները այժմ հաճախում են դպրոց։ Նրանք նորմալ վիճակում են։ Նշենք, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է այս գործով դատավարությունը։ Արդեն մի քանի դատական նիստ է անցկացվել։ Բացի այդ, դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է մեղադրյալի՝ Արմեն Օվանեսովի կալանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Գնահատեք հոդվածը

Leave a Comment