Տելեգրամյան Mash ալիքի սպորտային տարբերակի փոխանցմամբ՝ Ultimate Fighting Championship (UFC) թեթևքաշային կարգի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը լիովին դադարեցրել է իր բիզնես գործունեությունը Ռուսաստանում և այժմ կենտրոնացած է Արաբական Միացյալ Էմիրություններում իրականացվող նախագծերի վրա։
Նշվում է, որ մարզիկն իր եկամտի մեծ մասն այժմ ստանում է արտասահմանում․ այն տարեկան կազմում է 46-50 միլիոն դոլար։
Հաղորդվում է, որ Խաբիբը հիմնադրել է KHABIB GYM ցանցը՝ տարեկան մինչև 6 միլիոն դոլար հոնորարներ ստանալով, և 1 միլիոն դոլարով ձեռք է բերել Gorilla FC-ն՝ այն վերանվանելով EAGLE FC։ Նրա ընդհանուր եկամուտը ԱՄԷ-ում գնահատվում է տարեկան մոտ 46 միլիոն դոլար։
Նուրմագոմեդովը հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտից հեռանալու մասին 2020 թվականի հոկտեմբերին։ Նա թոշակի է անցել անպարտելի՝ 29 հաղթանակով և տիտղոսի երեք պաշտպանությամբ։
2018 թվականի հոկտեմբերին նա խառը մարտարվեստի պատմության մեջ ամենաբարձր եկամուտ ունեցող մենամարտում ժամանակից շուտ հաղթել է իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորին։
