Միջերկրածովյան հարցերով եվրոպական հանձնակատարը կներկայացնի ԵՄ-ն ԱՄՆ-ում կայանալիք «Խաղաղության խորհրդի» նիստում

Միջերկրածովյան և դեմոգրաֆիայի հարցերով եվրահանձնակատար Դուբրավկա Շուիցան (Dubravka Šuica) կներկայացնի ԵՄ-ն փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք «Խաղաղության խորհրդի» նիստում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեն:

«Ես հաստատում եմ, որ հանձնակատարն այս շաբաթ կմեկնի Վաշինգտոն՝ «Խաղաղության խորհրդի» նիստի Գազայի հատվածին մասնակցելու համար», – նշել է նա։

ԵՄ ներկայացուցիչն ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը չի աջակցում «Խաղաղության խորհրդի» հնարավոր գլոբալ դերի ԱՄՆ գաղափարին և կսահմանափակի միայն Գազայի հարցերով։

 

Leave a Comment