Շվեյցարիան կհյուրընկալի Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը – Armenia Today

Շվեյցարիան կսահմանափակի իր դերը Ժնևում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններում՝ ապահովելով պատվիրակությունների մուտքն ու անվտանգությունը, և չի մասնակցի բանակցային գործընթացին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրին։

Գործակալության աղբյուրի խոսքով՝ Շվեյցարիան, որպես հյուրընկալող երկիր, գործում է իր ավանդական «բարի ծառայությունների» շրջանակներում և ստանձնում է միայն կազմակերպչական և անվտանգային գործառույթներ։

Աղբյուրը նաև մանրամասնել է, որ Բեռնը չի լինի բանակցությունների կողմ և չի մասնակցի համաձայնագրերի բովանդակության քննարկմանը։

Աղբյուրի խոսքով՝ փետրվարի 17-ին Ժնևում միաժամանակ կկայանան բանակցություններ երկու ուղղություններով՝ Ուկրաինա և Իրան։ Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցությունները կանցկացվեն Օմանի միջնորդությամբ։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Ուկրաինայի հետ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն փետրվարի 17-18-ին։

Leave a Comment