Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով անտուն ադրբեջանցիների նոր խմբեր են ուղարկվել բնակվելու օկուպացված Արցախում։
Այս փուլում նրանք ուղարկվել են օկուպացված Իվանյանի, Հադրութի շրջաններ և Կարմիր շուկա գյուղ:
Իվանյան քաղաք է ուղարկվել 30 ընտանիք (149 մարդ), Հադրութ՝ 10 ընտանիք (47 մարդ), իսկ Կարմիր շուկա գյուղ՝ 20 ընտանիք (91 մարդ)։