Թալինի բենզալցակայանում պայթյունից հետո այրվում են պահեստային բաքերը և 1 բեռնատար․ ՆԳՆ

Փետրվարի 16-ին ժամը 15։26-ի սահմաններում ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հայտնել է ՆԳՆ-ն։

Ըստ հրապարակման՝ նախնական տվյալներով այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։ Իրականացվում է հրդեհաշիջում։

Զոհերի ու տուժածների մասին տեղեկություն ՆԳՆ-ն չի հայտնել։

Leave a Comment