Իրանի Զահեդան քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել աշխատողներ տեղափոխող ավտոբուսի վրա:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զինված միջադեպի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը՝ վիրավորվել։
Զահեդանի ոստիկանապետը հայտարարել է, որ հարձակվողներին բռնելու համար որոնողական և ձերբակալման գործողություններ են իրականացվում։ Դեպքի դրդապատճառները դեռևս չեն հայտարարվել։