Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի Հռոմում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի SBI-6 հանդիպմանը


 


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Իտալիայի Հանրապետություն՝ (Հռոմ)՝ ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի աշխատանքների իրականացման օժանդակ մարմնի վեցերորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։ 


 


ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի իրականացման օժանդակ մարմինը (SBI) կարևոր դեր է խաղում Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի առաջընթացի գնահատման գործում:


 


SBI-6-ը կկենտրոնանա ռեսուրսների մոբիլիզացման, ֆինանսական մեխանիզմների և ազգային հաշվետվությունների ամրապնդման վրա՝ COP17-ի գլոբալ վերանայմանը նախապատրաստվելու համար:


 


Մասնավորապես, COP17-ի համատեքստում նախատեսվում են քննարկումներ օրակարգային հետևյալ հարցերի մասով՝


 


Կենսաբազմազանության ազգային ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի (NBSAPs) թարմացման և իրականացման առաջընթացի վերանայում՝ համաձայն 2025 թվականի վերջնաժամկետի.


 


Պարտքի կայունության և կոնվենցիայի իրականացման միջև կապի գնահատում և կենսաբազմազանության ֆինանսավորման մեխանիզմների վերանայում:.


 


KM-GBF նպատակների ուղղությամբ առաջընթացի գլոբալ վերանայման շրջանակի պատրաստում, որը պետք է ավարտվի COP17-ում:


 


 


 


 


Leave a Comment