«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը բացահայտել է, թե ում է համարում իր լավագույն ընկերը ֆուտբոլիստների շրջանում։
«Լավագույն ընկերս ֆուտբոլում hավանաբար Սոբոսլայն է «Լիվերպուլից»,-ասել է Հոլանդը։
Ֆուտբոլիստների մտերմությունը սկիզբ է առել 2019 թվականին, երբ երկուսն էլ հանդես էին գալիս ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգի» կազմում։ Այդ ժամանակահատվածում Հոլանդն ակումբի կազմում անցկացրել է 16 հանդիպում և դարձել 17 գոլի հեղինակ, ինչից հետո տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»։
Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 29 գոլ և 6 գոլային փոխանցում։ Բացի դրանից, աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Նորվեգիայի հավաքականի կազմում անցկացրած 8 խաղում հարձակվողը աչքի է ընկել բարձր արդյունավետության ցուցանիշով՝ խփելով 16 գոլ։