Իտալիայի Միլան և Կորտինա քաղաքներում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր պայքարի է դուրս եկած Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը ոլորավայրէջք մրցաձևում զբաղեցրել է 37-րդ տեղը։
Մրցապայքարին մասնակցել է 96 մարզիկ, սակայն նրանցից միայն 44-ին է հաջողվել հատել եզրագիծը։ Նրանց թվում է նաև Հարությունյանը՝ 1:10.12 արդյունքով։
Առաջին տեղը գրավել է նորվեգացի լեռնադահուկորդ Ատլե ՄաքԳրատը՝ 56.14 վարկյան արդյունքով։ Երկրորդ տեղն զբաղեցրել է շվեյցարացի Լոյիկ Մեյյարդը՝ 56.73 վարկյան արդյունքով, իսկ Ավստրիան ներկայացնող Ֆաբիո Գստրեյնը եզրափակել է լավագույն եռյակը։
Հսկա ոլորավայրէջք մրցաձևում Հարությունյանը ցույց էր տվել 1:21.67 րոպե արդյունք և 81 մասնակիցների շրջանում գրավել 59-րդ տեղը:
