
Հրապարակել էինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման առաջին փուլի քվեարկության արդյունքները: ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանի փոխանցմամբ, քվեարկությանը մասնակցել է 1028 անձ, վավեր քվեաթերթիկների թիվը՝ 932, եղել են նաև անվավեր և չօգտագործված քվեաթերթիկներ։ Լրագրողի դիտարկմանը՝ փաստորեն ՔՊ-ում կան պատվիրակներ, որ չեն քվեարկում Փաշինյանի օգտին, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Այո, մենք ժողովրդավար կուսակցություն ենք»: