Ռուբեն Վարդանյանի գործով վճիռը կհրապարակվի փետրվարի 17-ին

Ռուբեն Վարդանյանի գործով վճիռը կհրապարակվի փետրվարի 17-ին

16 փետրվարի 2026 – 14:13 AMT

PanARMENIAN.Net – Հայտնի գործարար և բարերար, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Ադրբեջանում շինծու գործերով ընթացող դատավճիռը կհրապարակվի փետրվարի 17-ին:

Այդ մասին հայտարարել է Բաքվի ռազմական դատարանը, հայտնում է APA-ն:

Փետրվարի 10-ին կայացած նիստում հայտարարվել է դատաքննության ավարտը, ինչից հետո դատական կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։

Ռուբեն Վարդանյանին վերագրվել են «խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում», թեև նա երբևէ չի մասնակցել ռազմական գործողությունների և չի եղել Արցախի տարածքում պատերազմի ժամանակ:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Leave a Comment