ՔՊ ցուցակը գլխավորել է Փաշինյանը․ 38 կուսակցական չի քվեարկել նրա օգտին

ՔՊ ցուցակը գլխավորել է Փաշինյանը․ 38 կուսակցական չի քվեարկել նրա օգտին

16 փետրվարի 2026 – 14:31 AMT

PanARMENIAN.Net – Մոտ երեք օր շարունակված ներկուսակցական ընտրությունների արդյունքների համաձայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 274 անդամից կազմված նախընտրական ցուցակը գլխավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ստացել է ամենաշատ քվեները։

Անցած շաբաթավերջին անցկացված քվեարկությանը մասնակցել է 1028 կուսակցական։ Վավեր ճանաչված 932 քվեաթերթիկից 894-ը տրվել է Նիկոլ Փաշինյանի օգտին։ Այսպիսով, մոտ հազար մասնակցից 38-ը չի քվեարկել նրա օգտին, հայտնում է «Ազատությունը»:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նշել է, որ իրենց քաղաքական ուժը ժողովրդավարական է, և բնական է, որ որոշ անդամներ չեն աջակցել Նիկոլ Փաշինյանին։

Նա նաև տեղեկացրել է, որ առաջին փուլից հետո նախատեսվել է ևս մեկ քվեարկություն՝ մոտ մեկ ամիս անց։ Ամենաշատ ձայներ ստացած առաջին 50 թեկնածուները կրկին կռեյտինգավորվեն, և այդ փուլում էլ կվճռվի ՔՊ վարչապետի թեկնածուի հարցը։

ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2026-ի հունիսի 7-ին:

Leave a Comment