Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը դուրս են եկել 2026 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի եզրափակիչ:
Ակոպովա-Ռախմանին զույգը վաստակել է 66,27 միավոր և այսօր երեկոյան հանդես կգա եզրափակչում: Դուետը հանդես է եկել ծրագրով, որը համատեղում էր սպորտային ճշգրտությունը և հզոր մշակութային սիմվոլիկան: Ներկայացնելով Հայաստանը աշխարհի խոշորագույն մարզական ասպարեզներից մեկում՝ զույգը կատարեց կոմպոզիտոր Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը։ Երաժշտական ընտրությունն անմիջապես արձագանք է գտել աշխարհասփյուռ հայ հանդիսատեսի մոտ:
Radar Armenia-ն ներկայացնում է լուսանկարներ։
