
«Ձեզ ո՞վ ասաց, որ դուք կարող եք ինձ հետ բանավեճի մեջ մտնել, ձեզ ո՞վ ասաց, որ հիմա կարող եք շարունակել. առաջարկում եմ ամեն ինչ չանեք, որ տարբերվեք մյուս գործընկերներից»,- ասուլիսի ժամանակ ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ դիմելով լրագրողին, ով փորձում էր «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցի շուրջ պարզաբանումներ անել՝ նախարարի պատասխանելու ժամանակ։