Հայ ըմբիշները 8 մեդալ են նվաճել Քիշնևում անցկացված միջազգային մրցաշարում

Հայ ըմբիշները 8 մեդալ են նվաճել

Հայ ըմբիշները 8 մեդալ են նվաճել Քիշնևում անցկացված միջազգային մրցաշարում


ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 12-ից 14-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում հայ երիտասարդ ազատ ոճայինները մասնակցել են միջազգային մրցաշարի: 


Ոսկե մեդալների են արժանացել Գագիկ Ղազարյանը (61 կգ), Դավիթ Դավթյանը (70 կգ) և Հակոբ Հակոբյանը (97 կգ)։ Արծաթե մեդալների են արժանացել Արման Հարությունյանը (57 կգ), Սամվել Գևորգյանը (61 կգ) և Նարեկ Իկիլիկյանը (92 կգ)։ Իսկ բրոնզե պարգևներ են հանձնվել Վլադիմիր Ազարյանին (74 կգ) և Հենրիխ Հայկյանին (125 կգ)։ 


Մրցաշարին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 8 երկրի 136 ըմբիշ: Մարզիչներ Արման Մալխասյանի ու Նարեկ Սիրունյանի գլխավորությամբ Հայաստանը ստուգատեսին ներկայացել է 11 մարզիկով։


 


Leave a Comment