Երևանում արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 2100 քմ․ քաղաքապետարան

Երևանում նախորդ երեք օրերի ընթացքում արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 2100 քմ

Երևանում արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 2100 քմ․ քաղաքապետարան


ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում նախորդ երեք օրերի ընթացքում արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 2100 քմ։


Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Շինարարության և բարեկարգման վարչության ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը տեղեկացրել է, որ ուրբաթ օրվանից սկսել են բուն փոսալցման աշխատանքները։


«Ուրբաթ, շաբաթ և կիրակի մոտավորապես կտրվել է 4500 քմ տարածք, և արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 2100 քմ» – նշեց Թևոսյանը։ 


Նա հայտնեց, որ միաժամանակ հրատապ տեղային լուծում է տրվել 1000-ից ավելի փոսի։


Անդրադառնալով Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներին՝ Թևոսյանը նշեց, որ այդ հատվածում աշխատանքներ չեն կատարվել, բայց այսօրվանից աշխատանքները կսկսվեն։


«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանն էլ տեղեկացրեց, որ ինտենսիվորեն աշխատանքներ են իրականացվում ավազի մաքրման աշխատանքների ուղղությամբ ։ 


«Եթե եղանակային բարենպաստ պայմաններ լինեն, 1 շաբաթվա ընթացքում արդեն ամբողջությամբ կավարտենք», – նշեց Կատվալյանը։


Leave a Comment