Լիբանանում իսրայելական ԱԹՍ-ն հարվածել է դպրոցական ավտոբուսին ‹ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ

Լիբանանում իսրայելական ԱԹՍ-ն հարվածել է դպրոցական ավտոբուսին

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը Լիբանանի հարավում գտնվող Հանին բնակավայրում հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրա: Այս մասին РИА Новости-ին հայտնել է լիբանանյան ռազմադաշտային աղբյուրը:

«Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է դպրոցական ավտոբուսի վրա այն պահին, երբ վարորդը գործի է դրել այն՝ աշխատանքի գնալու համար։ Վարորդը զոհվել է»,- նշել է աղբյուրը։

Leave a Comment