Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Խորհուրդը քննարկել է՝ Աշխատանքի ընտրության ազատության և աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցերը, Արտակարգ դրության սահմանման և Ընտրական իրավունքի իրականացման կառուցակարգերին վերաբերող դրույթները: Հաջորդիվ նույնպես խորհուրդը կշարունակի քննարկումները նշյալ թեմաների շուրջ:
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձևավորվել է ՀՀ վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի համապատասխան որոշմամբ։ Խորհրդի հիմնական խնդիրներն են՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացի ընդհանուր համակարգումը, նոր Սահմանադրության հայեցակարգի և Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագծերի մշակման նպատակով բարեփոխումների հայեցակարգային ուղղությունների որոշումը, Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության հայեցակարգի և փոփոխությունների նախագծերի հաստատումը և ներկայացումը վարչապետի աշխատակազմ, ինչպես նաև իրեն վերապահված խնդիրների շրջանակում սահմանադրական բարեփոխումների գործընթացին հանրության մասնակցության ապահովումը: