Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է պատերազմի դադարեցում կամ առնվազն հրադադար՝ ընտրություններ անցկացնելու համար։
«Դրա համար մեզ անվտանգություն է պետք։ Մեզ անհրաժեշտ է հրադադար, ինչը նշանակում է, գուցե, ոչ թե պատերազմի դադարեցում, այլ հրադադար կամ անվտանգության երաշխիքներ։ Այս պայմաններում օրենքը պետք է փոխվի. մեր խորհրդարանը կարող է դա անել, հուսով եմ։ Բայց ուկրաինացիների 90%-ը դեմ է ընտրություններին», – ասել է նա։
Զելենսկին նշել է, որ եթե Թրամփը կարողանա Պուտինի հետ բանակցել երկու կամ երեք ամսվա հրադադարի շուրջ, Ուկրաինան կանցկացնի ընտրություններ։
