Փոսալցման աշխատանքների ընթացքը․ իրականացվել է շուրջ 2100 քմ ասֆալտապատում

Ուրբաթ օրվանից սկսել են բուն փոսալցման աշխատանքները։ Ինչպես փոխանցում է Iravaban.net–ը, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի ընթացքում կտրվել է շուրջ 4500 քառակուսի մետր տարածք, որից արդեն ասֆալտապատվել է մոտ 2100 քառակուսի մետրը։

Միաժամանակ իրականացվել են ավելի քան 1000 տեղային լուծումներ, այսինքն՝ հրատապ կարգով վերացվել են 1000-ից ավելի փոսեր։

Ինչ վերաբերում է Շիրակի փողոցում առկա մեծ փոսերին, ապա այս պահին այնտեղ աշխատանքներ չեն իրականացվել։

Leave a Comment