Ավարտվել է 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկության ձայների հաշվարկը։
ՔՊ-ի առաջին փուլի քվեարկության արդյունքների տասնյակում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը (894) ձայն, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը (780 ձայն), Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան (765), Արտգործնախարար Արարատ Միրզոյանը (743), պատգամավոր Վահագն Ալեքսանյանը 697), ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը (687), վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը (668), ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը (663), ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը (628), Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը (620):
Քվեարկությունն ընթացել է 3 օր, որտեղ 280 անձից բաղկացած ցուցակից ընդամենը 50-ը կընտրվեն և կներառվեն նախընտրական ցուցակում։ Կուսակցության համագումարի ժամանակ է որոշվելու վերոնշյալ 50 անձի հերթականությունը ցուցակում։
Ընտրությունները Հայաստանում նշանակված են հունիսի 7-ին:
