Ինչպես հայտնել ենք՝ ավարտվել է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկության ձայների հաշվարկը։
Արդյունքների նախնական պատկերը հայտնի է:
Ցուցակում առավելագույն ձայներ ստացած կանանց աղյուսակը գլխավորում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա ցանկում 13-րդն է:
Կանանց ցուցակի երկրորդ տեղում պատգամավոր Ալխաս Ղազարյանն է, ընդհանուր ցուցակում՝ 14-րդը: Երրորդ տեղում պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն է, ընդհանուր ցուցակի 18-րդ համարը:
Առավելագույն ձայներ ստացած կանանց տասնյակը հետևյալ տեսքն ունի.
Անահիտ Ավանեսյան
Ալխաս Ղազարյան
Արուսյակ Ջուլհակյան
Հասմիկ Հակոբյան
Լիլիթ Մակունց
Նազելի Բաղդասարյան
Արուսյակ Մանավազյան
Զարուհի Բաթոյան
Տաթևիկ Գասպարյան
Քնարիկ Հարությունյան