Իտալական ֆուտբոլի լեգենդ, աշխարհահռչակ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կիսվել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի դեմ ունեցած դիմակայությունների վերաբերյալ իր հիշողություններով՝ խոստովանելով, թե ինչ հոգեբանական ազդեցություն էր թողնում պորտուգալացին մրցակիցների վրա։
«Կրիշտիանուն գրավել է դարպասս մեր բոլոր դիմակայություններում՝ բացառությամբ մեկ դեպքի, երբ ինձ հեռացրին դաշտից։ Սակայն նույնիսկ այդ դրվագից հետո նա, միևնույն է, գոլ խփեց։ Նրա դեմ յուրաքանչյուր խաղից առաջ ես գիշերները չէի կարողանում քնել։
Նա օժտված էր անհավանական ագրեսիայով, արագությամբ, ինչի շնորհիվ մրցակիցները միշտ հինգ մետր հետ էին մնում նրանից։ Ես երբեք նման ֆուտբոլիստի չեմ հանդիպել։ Նա իսկական գազան էր տուգանային հրապարակում և միշտ նպատակադրված էր գոլ խփելու», — նշել է Բուֆոնը DAZN Italia-ի հետ զրույցում։
Կրիշտիանու Ռոնալդուն և Ջանլուիջի Բուֆոնը միմյանց դեմ մրցել են 8 անգամ, որոնց ընթացքում Կրիշտիանուն 9 անգամ գրավել է դարպասը։