Երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են՝ Արշակ Սրբազանը որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ․ փաստաբան



Tert.am-ը գրում է.


Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունների իսկության պարզման նպատակով։ Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։



«Երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։

Փորձագետները, ի թիվս այլնի, հանգել են հետևյալ եզրակացություններին՝


1. Տեսագրության բովանդակությունը կեղծ է և ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ,

2. Տեսարանները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել,

3. Տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է։

Առկա են նաև այլ կարևոր եզրահանգումներ, որոնք հիմնավոր կերպով վկայում են կեղծարարության մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment